Ֆրանսիայի իշխանությունները քննարկում են աշխատավայրերում պարտադիր դիմակ կրելու հարցը, հաղորդում է Associated Press-ը:

Ֆրանսիայի աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնն այսօր արհմիություններին ներկայացրել է դիմակ կրելու նոր պահանջները:

Մասնավորապես, խոսքը ընդհանուր տարածքներում եւ աշխատանքային հանդիպումների ժամանակ դիմակ կրելու մասին է: Ընդ որում, մարդիկ կարող են դիմակ չկրել իրենց աշխատասենյակներում: