Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսային զրույցում քննարկել է Բելառուսի իրավիճակը։ Ինչպես երեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցը կայացել է  Բեռլինի նախաձեռնությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հանգամանալից կերպով քննարկվել է Բելառուսի իրավիճակը, որ ստեղծվել է նախագահական ընտրություններից հետո,- նշված է հաղորդագրության մեջ։ - Ռուսական կողմից շեշտադրում է կատարվել հանրապետության ներքին գերծերին դրսից միջամտության ցանկացած փորձի անընդունելիության վրա, որը կտանի ճգնաժամի հետագա էսկալացիայի»։ «Իրադրության արագ կարգավորման հույս է հայտնվել»,- հավելել են Կրեմլից։

Բելառուսում, որտեղ օգոստոսի 9-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, մեկ շաբաթից ավելի ընթանում են քվեարկության արդյունքներին չհամաձայնողների բողոքի զանգվածային ցույցեր։ Այս ակցիաներն առաջին օրերին ուղեկցվել են իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումներով։ Երկրի ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվել է ավելի քան 6 հազար մարդ, տուժել են մի քանի տասնյակ կարգի պահապաններ եւ ցուցարարներ։ ԿԸՀ տվյալներով՝ 80,10 տոկոսով հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ 10,12 տոկոսով երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան, ում անվանում էին նրա հիմնական մրցակից։ Օգոստոսի 16-ին Մինսկում տեղի է ունեցել Լուկաշենկոյի հակառակորդների առավել բազմամարդ ակցիա։