ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ այս տարի Ռուսաստանում տնտեսության անկումն ավելի քիչ կլինի, քան շատ այլ երկրներում: Այս մասին նա ասել է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անկումը շատ ավելի քիչ կլինի, քան այլ երկրներում, այդ թվում՝ եվրոպական երկրներում»,-ասել է Պուտինը:
«Վաղ թե ուշ այս իրավիճակը կանցնի, եւ համաշխարհային տնտեսությունը կաճի, ռուսական տնտեսությունը նույնպես»,-հույս է հայտնել ՌԴ նախագահը:
Պուտինը խնդրել է Սեչինին պատմել, թե ինչպես է ընթանում ընկերության զարգացման ծրագրերի իրականացումը:





























