Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Բելառուսի հիմնական պրոբլեմը

Չկա պատմական Բելառուս՝ որպես քաղաքական պրոյեկտ։ Կար երկու քաղաքական միավոր՝ Ռուսական կայսրություն և Ռեչ Պոսպոլիտայա։ Մինչ այժմ բելոռուսները դեռ չեն կողմնորոշվել՝ ռուս են, թե լիտվացի (պատմական լիտվացիների մասին է խոսքը)։

Բելառուսը սովետական նախագիծ էր։ Կար Սովետական Բելառուսիա և այդ Սովետական Բելառուսիան Լուկաշենկոն պահել է մինչև հիմա։ Եթե "Սովետական Բելառառուսիայի" նախագիծը փակվում է, ապա պարզ չէ, թե տակն ինչ է մնում։

Սա է Բելառուսի հիմնական խնդիրը»։