Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն միանշանակ գնահատական է տվել ընդդիմության կողմից ստեղծված համակարգող խորհրդին՝ այն անվանելով իշխանությունը զավթելու փորձ՝ իր բոլոր հետեւանքներով: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

«Նոր տարրը իշխանություններին եւ հատկապես ուժային կառույցներին գայթակղելու փորձ է, «մենք խաղաղ ենք, մենք լավն ենք, հասկանում եք, մենք այլեւս չենք ցանկանում առճակատում»: Դա այդպես է եւ այդպես չէ: Դա շղարշ է։ Եթե նայեք դրա մյուս կողմը, կտեսնեք, թե ինչ է կատարվում»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Իշխանությունը փոխանցելու համար երկրում ստեղծվել է մի տեսակ ընդդիմադիր շտաբ: «Նրանք մեզ տալիս են մյուս կողմը: Եվ նրանք պահանջում են, ոչ ավել, ոչ էլ պակաս, իշխանությունը փոխանցել իրենց: ․․․Ուստի ես ուզում եմ զգուշացնել այս շտաբում ընդգրկվողներին, որ մենք համաչափ միջոցներ կձեռնարկենք: Բայց միայն Սահմանադրության եւ օրենքի համաձայն: Այս միջոցներից մենք ունենք բավարար քանակությամբ՝ որոշ տաք գլուխներ սառեցնելու համար»,- նախազգուշացրել է Լուկաշենկոն:

Պետության ղեկավարը խոսել է նաեւ ընդդիմության խորհրդի կազմի մասին. «Նախկին «կերակրատաշտից օգտվողներ», ինչպես իրենք են անվանում: Այնտեղ նախկին վիրավորվածներ են, որոնք ժամանակին եղել են իշխանության մեջ, եւ բացահայտ անսանձ նացիստներ: Նայեք այս ցուցակը»: