Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է ընդդիմության շտաբի ծրագիրը, որում թվարկված են առաջնահերթ միջոցառումները՝ մինչեւ 2021 թվականը, եւ երկարաժամկետ միջոցառումները՝ մինչեւ 2030 թվականը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Պետության ղեկավարը հանձնարարել է կառավարությանը եւ նախագահի աշխատակազմին յուրաքանչյուր կետի վերաբերյալ տեղեկատվություն պատրաստել երկրի համար հետեւանքների մասին, եթե դա իրականացվի: «Կառավարությունը կպատրաստի բոլոր նյութերը, եւ մենք այնուհետեւ ժողովրդին կներկայացնենք յուրաքանչյուր քայլի հետեւանքները»,- ասել է նա:

Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ անձամբ է խոսել ծրագրի կետերի մասին:

«Օրինակ՝ Միութենական պետությունից, Եվրասիական միությունից, Մաքսային միությունից (չնայած, անգրագետ են, սա այլեւս չկա՝ Եվրասիական միությունն արդեն ստեղծվել է ի զարգացումն Մաքսային միության), այլ ինտեգրացիոն սուբյեկտներից դուրս գալը, որտեղ գերակշռում է Ռուսաստանը: Պետք է ասեմ, որ Ռուսաստանը այդ կառույցներից ոչ մեկում չի գերակշռում: Պետք է կարդալ կանոնադրական փաստաթղթերը: Այնտեղ խնդիրները ընդունվում են կոնսենսուսով, եւ յուրաքանչյուր երկիր ունի մեկ ձայն»,- ասել է պետության ղեկավարը:

Նաեւ ընդդիմությունն առաջարկում է սահմանային եւ մաքսային հսկողություն մտցնել Ռուսաստանի հետ սահմանին: «Այսինքն, ստեղծվում է ռուս-բելառուսական սահման՝ իր բոլոր հետեւանքներով»,- նշել է Նախագահը:

«Երրորդ՝ ռուսաստանյան ընկերություններին բելառուսական ենթակառուցվածքների օբյեկտների վաճառքի արգելում: Ռուսաստանյա՛ն։ Հարց է ծագում՝ իսկ որո՞նց կարելի է: Բնականաբար, արեւմտյաններին: Իմ դիրքորոշումը ու մերը միանշանակ է՝ մենք չենք պատրաստվում որեւէ մեկին որեւէ բան վաճառել: Այնպես, ինչպես մինչ այժմ էր»,- ընդգծել է Բելառուսի առաջնորդը:

Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է նաեւ լրատվամիջոցները պետական վերահսկողությունից ազատելու դրույթի մասին: «Այսինքն պետական վերահսկողությունն այսօր վատ է, չի կարող պատահել: Իսկ ահա ինչ-որ շառլատններից որոշակի համակարգող խորհուրդ կստեղծվի, եւ նրանք կվերահսկեն ԶԼՄ-ները: Դե, այդպես եղավ Ուկրաինայում եւ այլ երկրներում, դուք դա գիտեք»,- ասել է նա։

Բացի այդ, ընդդիմությունը առաջարկում է Բելառուսում ապահովել Լիտվայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի հեռուստաալիքների հեռարձակում: «Նրանք հեռարձակվեն մեզ մոտ: Եվ Բելառուսում ռուսական հեռուստաալիքները հեռարձակելու արգելք: Առանց մեկնաբանության»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ռազմական ոլորտում առաջարկում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, փակել Բելառուսի տարածքում ռուսական ռազմակայանները` Վիլեյկայում կապի հանգույցը եւ Բարանովիչիի մոտ ռադիոլոկացիոն կայանը: Միաժամանակ հանդիպման ընթացքում նշվել է, որ համապատասխան օբյեկտները նույնիսկ բազայի կարգավիճակ չունեն: «Ես չեմ հասկանում, իսկ ինչո՞վ են մեզ սպառնում ռազմաբազաները: Դրանք նույնիսկ ռազմական ստորաբաժանումներ չեն: Այնտեղ 90%-ով մեր մարդիկ են աշխատում, ստանում են համապատասխան աշխատավարձ, - ասել է պետության ղեկավարը,- ՀԱՊԿ-ից դուրս գալը ... Պետք է հասկանալ, որ վտանգն այն է, որ մենք ունենք խորհրդային, ռուսական զենք: Եթե մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից, եւ նման հակառուսական գծով, ապա այդ զենքը մեկ տարվա ընթացքում կվերածվի աղբի մեր երկրում»: «Այդ զենքը՝ խորհրդառուսական, ամբողջությամբ կկործանվի: ՆԱՏՕ-ի չափանիշներով՝ բանակը վերազինելու համար անհրաժեշտ կլինեն հսկայական գումարներ: Կարծում են, որ ՆԱՏՕ-ականները կտան այն: Ոչ ոք ոչինչ չի տա: Կընդդիմանան նրանք: Դա նրանց պետք չէ, դուք ապագայում կտեսնեք»,- ասել է պետության ղեկավարը:

«Այնուհետեւ՝ Եվրամիության հետ արեւմուտքում սահմանային ենթակառուցվածքների զարգացումը։ Ընդ որում, ինչպես լսեցիք, փակում ենք Ռուսաստանի հետ սահմանը: Հետեւանքները դժվար չէ կանխատեսել: Եթե մենք այսօր առեւտուր ենք անում Ռուսաստանի հետ, ապա գիտեք, թե ինչ է լինելու վաղը»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նախագահը խոսել է նաեւ Բելառուսում ռուսաց լեզվի, այսպես կոչված, սողացող արգելքի մասին: «Բացահայտ չեն ասում, սակայն ռուսերենի սողացող արգելք է: Ներդրվում է բելառուսական լեզուն վիրավորելու համար քրեական պատասխանատվության հայեցակարգը: Լսեք, իսկ մենք երբեւէ այդպիսի փաստ ենք ունեցել, որ վիրավորել ենք մեր մայրենի լեզո՞ւն: Դա երբեք չի եղել»,- ընդգծել է պետության ղեկավարը:

Ինչ վերաբերում է լեզվական թեմային, ապա ընդդիմությունը առաջարկում է նաեւ, որ բանակը անցնի բելառուսերենի, իսկ բելառուսական լեզվով կրթությունը մինչեւ 2030 թվականը ներմուծել մանկապարտեզներից մինչեւ համալսարաններ: «Մենք կողմնորոշվեցինք, անցանք եւ շրջեցինք այս էջը: Մենք որոշեցինք, թե ինչպես ենք գործելու բելառուսերենի եւ ռուսերեն առումով: Նրանք մեզ մոտ պետական են, - ասել է նախագահը: - Մենք պայմանավորվել ենք, որ այս թեման մենք չենք պնդելու: Խոսեք ցանկացած լեզվով: մեզ մոտ անգլերենը նույնպես արգելված չէ: Գնա, սովորիր չինարեն, անգլերեն: Ոչ, պետք է հրատապ դարձնձնք այս լեզվական խնդիրը»:

Ընդդիմության ծրագրի մեկ այլ կետ` Բելառուսական ինքնավար ուղղափառ եկեղեցու վերականգնումը՝ ի հակակշիռ Մոսկվայի պատրիարքարանի Բելառուսական էքսարխատի: «Մենք միշտ հպարտացել ենք, որ ունենք միջկրոնական աշխարհ, որ ոչ ոք ոչ մեկին չի խանգարում: Ոչ ուղղափառ, ոչ կաթոլիկ: Մահմեդականները մեզ մոտ երջանիկ ապրում են, հրեաները եւ այլն: Մենք այժմ ընկղմվելու ենք պատերազմի, միջկրոնական պայքարի մեջ եւ դրա հիման վրա՝ ազգամիջյան պայքարի մեջ: Եվ կստացվի, որ այն, ինչով մենք միշտ հպարտացել ենք, կմերժվի ու կխայտառակվի»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Վերջապես, ընդդիմության ծրագրում խոսվում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու մասին: Այս կապակցությամբ պետության ղեկավարը նշել է, որ «Ուկրաինայում ժողովրդավարությունը հաստատվել է արդեն, հավանաբար, մոտ 10 տարի առաջ», բայց ոչ ոք նրանց ոչ ՆԱՏՕ-ի, ոչ ԵՄ-ի կազմ չի ընդունել: «Ավելին, այնտեղ ոչ ոք ոչ ոքի չի սպասում: Այդ նրանց, իսկ մեզ՝ առավել եւս: Մենք պարզապես դրանով կկործանենք մեր երկիրը»,- վստահ է Բելառուսի առաջնորդը:

Նա նշել է, որ վերջերս ամերիկյան լրատվամիջոցներում հայտնվել է երեք ծովերի միության տեսությունը. «Բալթիկա, Սեւ ծով, Ադրիատիկա: Ռուսաստանը այնտեղ չկա, Սերբիան այնտեղ չէ, Բելառուսը կա: Մեզ արդեն ներառել են այնտեղ»: «Մեկ անգամ եւս շեշտում եմ՝ առաջիկայում մենք կվերլուծենք այս խնդիրները եւ ժողովրդին կզեկուցենք այդ գործողությունների հետեւանքների մասին: Բայց այսօր դուք տեսնում եք, թե որքան համակարգված է այն, ինչ նրանք փորձում են մեզ հետ անել երկրի ներսում: Վերընտրություններ, քաոս եւ այլն, գործադուլներ ձեռնարկություններում: Սկսել են խեղդել պետական ծառայողների, զինվորականների, ոստիկանների, լրատվամիջոցների ընտանիքներին: Մենք բոլորս դա տեսնում ենք, մենք չենք հանդարտվում»,- ամփոփել է նախագահը: