Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կարող է սկսվել հաջորդ տարվա սկզբին, հայտարարել է Պաուլ Էրլիխի ինստիտուտի ղեկավար Կլաուս Չիչուտեկը, փախանցում է AP-ն։

Նրա խոսքով՝ փորձարկումների I փուլի եւ II փուլի տվյալները ցույց են տվել, որ որոշ պատվաստանյութեր առաջացնում են կորոնավիրուսի դեմ իմունային պատասխան։ «Եթե փորձարկումների III փուլի տվյալները ցույց տան, որ պատվաստանյութերն արդյունավետ են ու անվտանգ, առաջին պատվաստանյութերը կարող են հավանություն ստանալ տարեսկզբին, հնարավոր է համապատասխան պայմաններով»,- ասել է նա։

Մի քանի ընկերություններ, այդ թվում՝ Moderna-ն, AstraZeneca-ն եւ Pfizer Inc-ը, հայտարարում են, որ իրենցից յուրաքանչյուրը հույս ունի հաջորդ տարի արտադրելու  պատվաստանյութի ավելի քան 1 մլրդ դեղաչափ։

Գերմանական CureVac բիոտեխնոլոգիական ընկերությունը չի բացառում իր ապագա պատվաստանյութի արագ հաստատումը եւ հույս ունի, որ այն շուկայում կհայտնվի 2021 թվականի կեսին։