Երեւանում կկառուցվի նոր բժշկական կենտրոն` որպես «Գլենդելի մեմորիալ հոսպիտալի» մասնաճյուղ: Այս մասին այսօր` մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, «Գլենդել մեմորիալ հոսպիտալի» տնօրեն Մեթ Գերլաչը, հոսպիտալի խորհրդի անդամ Պերճ Ջամբազյանը եւ բժիշկ Վիգեն Սեֆիլյանը: Նրանց Երեւան այցելության առիթը հենց հիվանդանոցի կառուցումն է, պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետի, առողջապահության նախարարի եւ այլոց հետ:
Նախատեսում են Երեւանում կառուցել հիվանդանոցի գլխավոր կենտրոնը, իսկ մարզերում`մասնաճյուղերը: Հայաստան այցելելով` պատվիրակությունը ծանոթացել է այստեղ առողջապահության ոլորտում առկա մի շարք խնդիրների հետ եւ որոշել, որ առաջնային խնդիրը քաղցկեղն է, շաքարային դիաբետը եւ սրտի հիվանդությունները եւ այս բժշկական կենտրոնում փորձելու են լուծել հենց այս
Խնդիրները: Նրանց խոսքով`հիվանդանոցը համապատասխանելու է ժամանակակից բոլոր պահանջներին, ունենալու է ամենալավ տեխնիկական վերազինվածությունը,
Նշենք, որ Գլենդելում մոտ 100.000 հայ է ապրում, դրա համար էլ հիվանդանոցը ցանկություն ունի օգտակար լինել հայերին: Այս ծրագրից բացի` պատվիրակությունը մտադիր է շարունակել համագործակցությունը, նորանոր ծրագրեր իրականացրել:





























