ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Գալիբաֆը գործընկերներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրին հակազդելու համար, հաղորդում է Tasnim-ը:

Նա խորհրդարանի խոսնակներին ուղղված հաղորդագրության մեջ նշել է, որ համաձայնագիրը խաթարում է պաղեստինցիների իրավունքները վերականգնելու համար մուսուլմանական երկրների բոլոր ջանքերը:

Նա համաձայնագիրն անվանել է «ռազմավարական սխալ եւ սադրիչ քայլ», «սպառնալիք տարածաշրջանի խաղաղությանն  ու անվտանգությանը»: