Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի օրենսդրության եւ իրավական դաշտի շրջանակներում, այլապես չի հաջողվի խուսափել ծանր հետեւանքներից, հաղորդում է «Բելթա»-ն:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ եթե ինչ-որ մեկը փոփոխություն է ուզում, ապա դա պետք է իրականացվի օրենքի շրջանակում: Ցանկացած փոփոխություն պետք է գրված լինի Սահմանադրությունում: Սահմանադրության համաձայն մենք արդեն կարող ենք քննարկել իշխանության մարմինների վերընտրման մասին հարցը»,-ասել է նա: