Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է ուժեղացնել ողջ պարագծով պետական սահմանի պահպանությունը՝ այլ երկրների ուժայինների, զենքի, զինամթերքի, ֆինանսավորման ներթափանցումը կանխելու համար, հաղորդում է «Բելթա»-ն:

Նրա խոսքով՝ սահմանային ծառայության մարմինները եւս պետք է մասնակցեն նման ֆինանսական հոսքերը փակելու գործում:

«Պաշտպանության նախարարությունը հատուկ ուշադրություն պետք է հատկացնի Լեհաստանի եւ Լատվիայի տարածքներում ՆԱՏՕ-ի զորքերի տեղաշարժին: Մենք պետք է հետեւենք նրանց մտադրություններին: Առանձնապես դա չի մտահոգում, սակայն առանձին փաստեր, հատկապես՝ Գրոնդոյի ուղղությամբ, ստիպում են մտածել»,-ասել է Լուկաշենկոն՝ ներքին գործերի նախարարությանը հանձնարարելով երկրում, հատկապես՝ Մինսկում անկարգություններ թույլ չտալ:

«Մինսկում չպետք է անկարգություններ լինեն: Մարդիկ հոգնել են, նրանք խաղաղություն եւ լռություն են ուզում»,-հավելել է նախագահը:

Բացի այդ, Լուկաշենկոն ԶԼՄ-ներին հանձնարարել է պարզել, պատմել, զգուշացնել մարդկանց, որ ծրագրվում է ոչնչացնել Բելառուսը որպես ինքնիշխան եւ անկախ պետություն: