Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ընտրություններից հետո երկու ամսվա ընթացքում՝ մինչեւ հոկտեմբերի 9-ը, սակայն հստակ ամսաթիվը հայտնի չէ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Բելառուսի ԿԸՀ-ում:
Լուկաշենկոն երկիրը կառավարում է ավելի քան 26 տարի:
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել օգոստոսի 9-ին: Համաձայն ԿԸՀ վերջնական արդյունքների՝ 80,1%-ով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան, ում անվանել են Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը, հավաքել է ձայների 10,12%-ը եւ չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Գործող նախագահի վերընտրումից հետո երկրում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել, որոնք վերածվել են ոստիկանների հետ բախումների: Բելառուսի ՆԳՆ-ը հայտնել է մի քանի հազար մարդու ձերբակալության մասին, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ, 3 ցուցարար է մահացել:





























