Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին միանալու շահագրգռություն է հայտնել, հետեւում է Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելիի հետ Էբրարդի հանդիպան արդյունքներով Մեքսիկայի արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինքը՝ Էբրարդը հայտնել է, որ Կորոնելիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի անցկացման առումով երկրի շահագրգռության մասին, որ այն Մեքսիկայում հնարավորինս շուտ ստացվի։

Նշվում է, որ պատվաստանյութի փորձարկումների 3 ամիս տեւողությամբ երրորդ փուլը, որին հիմա մասնակցում է 40 հազար մարդ, ամենավճռորոշ նշանակությունը կունենա դրա արդյունավետության, գրանցման եւ վաճառահանման որոշման համար։

Էբրարդը հանդիպմանը հիշեցրել է, որ Լոպես Օբրադորի կառավարությունը պատվաստանյութերը եւ COVID-19-ի դեմ դեղերը դիտարկում է որպես հանրային սեփականություն, որին պետք է համընդհանուր հասանելիություն տալ։

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել էր COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ մշակել է Գամալեի անվան գիտահետազոտական կենտրոնը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Հիմնադրամը ավելի քան 20 երկրից ստացել է միլիարդ դեղաչափ գնելու հայտեր։ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրման շուրջ պայմանավորվել է 5 երկրներում, որոնց ունեցած հզորությունները թույլ են տալիս տարեկան արտադրել 500 մլն դեղաչափ։