Բելառուսի իրավապահ մարմինները ընդդիմության կոորդինացիոն խորհրդի ստեղծման փաստով քրեական գործ են հարուցել, հաղորդում է «Սպուտնիկ Բելառուսը»:

Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը հայտնել է, որ խորհրդի ստեղծումն ու գործունեությունը նպատակ ունեն գրավել իշխանությունը,ինչպես նաեւ վնաս հասցնել ազգային անվտանգությանը:

Այդ փաստով քրեական գործ է հարուցվել 361-րդ հոդվածով:

Դատախազը նշել է, որ հայտարարվել է նաեւ քաղաքական մարմին ստեղծելու մասին, որը պետք է իր վրա վերցներ  իշխանության անցման պրոցեսը:

Նրա խոսքով՝ նման խմբի գործունեությունը չի համապատասխանում սահմանադրությանը: