ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին հիշեցրել է, որ ՌԴ մուտքի համար սահմանափակումներ են գործում՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա հիշեցրել է, որ սահմանափակումները շարունակվում են մարտի 16-ից՝ համաձայն համար 635 որոշման:

Ռուսաստանը կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին փակել էր ավիահաղորդակցությունը մարտի 17-ից, բացառություն էին կազմել չարտերային չվերթները, ինչպես նաեւ բեռների, փոստերիի, սանիտարական եւ հումանիտար չվերթները:

Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերսկսկել է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Տանզանիայի հետ: