Բրուքլինի դաշնային դատախազը Լոնգ-Այլենդի փաստաբանին, ով իրեն «վիճակախաղի հարցերով իրավաբան» է անվանում, մեղադրում է, վիճակախաղի անվան տակ միլիոնավոր դոլարների խարդախություն կազմակերպելու մեջ: Նրա համար խաբեությամբ «Ջեք-փոթը» ավելի քան 100 միլիոն դոլար է կազմել, հայտնում է Americaru-ն:

46-ամյա Ջեյսոն Կուրլանդը, ըստ տեղեկությունների, գրավել է հաճախորդներ ամբողջ երկրից, ներառյալ Mega Millions-ի 1,5 միլիարդ դոլար մրցանակի հաղթողին՝ խոստանալով բազմապատկել նրա շահումները: Փոխարենը նա օգտագործել է ստացված միջոցները որպես մաֆիոզ կլանի ղեկավար Քրիստոֆեր Չիերկիոյի համար ստվերային ներդրում: Նրանք, ովքեր գումար են ներդրել սխեմայում, պարզապես կորցրել են այն:

«Վիճակախաղի հաղթողները չեն կարողանում հավատալ իրենց հաջողությանը, երբ միլիոնավոր դոլարներ են շահում, եւ մարդիկ, որոնց այս առավոտ մենք ձերբակալել ենք, օգտագործել են էյֆորիայի այդ զգացողությունն իրենց շահի համար»,- երեքշաբթի օրն ասել է ՀԴԲ փոխտնօրեն Ուիլյամ Սուինին:

Երկու այլ մեղադրվող խարդախներ՝ արժեթղթերի 45-ամյա նախկին բրոքեր Ֆրենսիս Սմուքլերը եւ 38-ամյա Ֆրանչեսկո Ռուսսոն նույնպես մեղադրվում են Կուրլանդի հաճախորդներից ստացված գումարի մի մասը օգտագործելու համար ոսկերչական իրեր վաճառող Գրեգորի Ալթերիին 250 000 ԱՄՆ դոլարի «փողոցային վարկ» տրամադրելով: Ռուսսոն եւ Սմուքլերը սպառնալիքներ են կիրառել ոսկերչից տոկոսներ ստանալու համար: