ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնին մեղադրում են Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ սահմանային պատի կառուցման համար միջոցների հավաքման հարցով արշավի հետ կապված խարդախություններ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:

Մանհեթենի դաշնային դատախազությունը հայտնում է, որ բացի Բենոնից՝ գործում ֆիգուրանտներ են մի շարք այլ անձինք, այդ թվում՝ Բրայան Քոլֆագեն, Էնդրյու Բադոլատոն եւ Տիմոտի Շին: Նրանք մեղադրվում են խարդախ ճանապարհով «Մենք պատ ենք կառուցում» անվան տակ արշավի շրջանակում հարյուր հազարավոր դոնորներից ընդհանուր առմամբ 25 մլն դոլար ստանալու մեջ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Դատախազների խոսքով՝ դոնորները կարծել են, որ գումարը կծախսվի սահմանային պատի կառուցման համար: Սակայն Քոլֆագեն, ում անվանում են հանրային անձ եւ օպերացիայի հիմնադիր, հազարավոր դոլարներ է ստացել, որոնք ծախսել է ճոխ կյանք վարելու համար:

Բենոնը աշխատել է Թրամփի նախընտրական շտաբում, ապա Սպիտակ տանը բարձրաստիճան խորհրդական է եղել:

Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու խոստումը 2016թ. Թրամփի նախընտրական քարոզարշավի առանցքային տարրերից էր: