Նիգերիայի Կանո նահանգի ոստիկանությունը փրկել է 55-ամյա մի տղամարդու, որին իր ընտանիքը 30 տարի կապած է պահել գերանին այն պատճառով, որ նա հոգեկան հիվանդ է եղել, BBC-ին հայտնել է իրավապաշտպան Սանի Շուայբուն:
Նրա խոսքով՝ տղամարդու ոտքը մետաղական ամրակով կապել են ծանր գերանին` առանց դուռ ու լուսամուտ սենյակում: «Նա հոգեկան խնդիրներ ունի ու ագրեսիվ է դառնում, եւ օգնություն դիմելու փոխարեն 1990-ին հայրը որոշել է, որ ավելի լավ է նրան կողպել»,- ասել է Շուայբուն՝ հավելելով, որ հոր մահից հետո էլ շարունակել են նրան փակած պահել:
55-ամյա տղամարդը ներկայումս գտնվում է Ռոգոյի ընդհանուր հիվանդանոցում, որտեղ բուժում է անցնում, մինչդեռ նրա եղբայրները տեղափոխվել են ոստիկանություն՝ հարցաքննության համար:





























