Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 18:00-ի սահմաններում «Ջիմ Բեյ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վթարի պատճառը եղել է ճանապարհին գոյացած հոսող ջուրն ու թափված ավազը, իսկ ավտոմեքենան հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և նշված ավտոմեքենայով կորոնավիրուսով վարակակիր էին տեղափոխում հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: