Բժիշկների կոնսիլիումը Գերմանիայից մասնագետների մասնակցությամբ որոշել է, որ կոմայի մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնին կմնա Օսմկում մինչեւ վիճակի կայունացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ավարտվել է հերթական կոնսիլիումը Գերմանիայից ժամանակ մեր գործընկերների մասնակցությաբ: Մինչեւ վիճակի կայունացումը նա կմնա Օմսկում»,-ասել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը:

Բժիշկը հիշեցրել է, որ Նավալնու Նավալնուն ուղեկցողների խոսքով՝ նրա վիճակը վատացել է  Տոմսկի օդանավակայանում թռիչքից հետո, եւ բժիշկները հիմքեր ունեն կարծելու, որ նրա վիճակը կարող է կրկին վատանալ ճնշման փոփոխության ժամանակ: