Լատվիան եւ Էստոնիան որոշել են անհատական պատժամիջոցներ սահմանել Բելառուսի պաշտոնական անձանց դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լատվիայի ԱԳՆ-ին:

Մասնավորապես, պատժամիջոցները ենթադրում են վիզաների տրամադրման սահմանափակում:

Սակայն չի հաղորդվում, թե Բելառուսի որ պաշտոնական անձանց դեմ են պատժամիջոցները սահմանվում:

Ավելի վաղ Լիտվան պատժամիջոցներ էր սահմանել Բելառուսի 32 պաշտոնական անձանց դեմ, ներառյալ՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ: