Խորայի Սուրբ Փրկիչ հունական ուղղափառ եկեղեցին մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումն արժանի է դատապարտման: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Նախարարությունը հայտարարել է, որ այդ որոշումը եւս մեկ սադրանք է ամբողջ աշխարհի կրոնական մարդկանց եւ միջազգային հանրության դեմ, որը հարգում է մարդկային քաղաքակրթության հուշարձանները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան մտադիր է եւս մեկ եկեղեցի մզկիթի վերածել:
Խորայի Սուրբ Փրկիչ եկեղեցին, որը գտնվում է Ստամբուլի Ֆաթիհ շրջանում, կառուցվել է 4-րդ դարում որպես վանական համալիրի մի մաս: Այն վերածվել է մզկիթի 1453 թվականին: 1945 թվականին վերածվել է թանգարանի:
Այս եկեղեցին եւս ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է համարվում:





























