ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը շարունակում է պայքարել ծավալուն բնական հրդեհների դեմ, որոնք այրում են անտառներ եւ տներ, հայտնել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը։
Տարերքի դեմ պայքարում են ավելի քան 12 հազար հրշեջներ, որի հետեւանքով զոհվել է արդեն 6 մարդ, փոխանցում է BBC-ն։
Կալիֆոռնիային օգնության են շտապում մի շարք այլ նահանգներից, օգնություն են հայցել նաեւ Ավստրալիայից ու Կանադայից։
Հիմա նահանգում փոթորկվող 560 բնական հրդեհներից որոշները համարվում են Կալիֆոռնիայում ուժեղագույնը։
Հրդեհների պատճառն է ավելի քան 12 000 կայծակը, որոնք հարվածել են ռեկորդային շոգի պատճառով, երբ ջերմաչափերն արձանագրել են Մահվան հովտի ազգային արգելոցի շրջանում մոլորակում ամենաբարձր ջերմաստիճանը։
Ուրբաթ Կալիֆոռնիայի արտակարգ ծառայությունները հայտարարել էին հրդեհների չափերի մեծացման մասին եւ տարհանել էին 175 հազար բնակչի։






























