Իջեւանում անցկացվել է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում «Խաղաղության մարտիկ» մրցույթի վիճակահանությունը:

Ինչպես հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, թիմերը ստացել են սպառազինության լրակազմեր, ստուգել սպառազինության լրակազմը, փորձնական կրակում արձակել ԱԿ-74 ինքնաձիգներից դրանք մարտական վիճակի բերելու համար, ինչպես նաեւ ստուգել նշանոցի հարմարությունը:

Օգոստոսի 25-ին վիճակահանության համաձայն՝ «Պրոֆեսիոնալ» մրցութային փուլին վարժանքներ կանցկացնեն ՀՀ ՊՆ թիմը, ապա՝ Բելառուսի Հանրապետության մասնակիցները, Հունաստանից թիմը: Ծրագիրը կավարտի ՌԴ հավաքականը:

Մրցույթին մասնակցում են թիմեր Հայաստանից, Բելառուսից, Հունաստանից եւ Ռուսաստանից: Յուրաքանչյուր թիմ ունի 4-ական զինծառայող,այդ թվում՝ մեկ կին:

Մրցույթն անցկացվում է սանիտարահակահամաճարակաբանական միջոցառումների պահպանմամբ:

Ծրագիրը կտեւի 10 օր եւ ներառում է «Աթլետ», «Պրոֆեսիոնալ» , «Սնայպեր», «Էրուդիտ» եւ «Կավալեր» մրցափուլերը: