Ինչպես գիտեք, հայտնի նինձյան օքսյումորոնն է: Ըստ երեւույթին, այդ պատճառով, նինձյաների հանրաճանաչ «Իգա-ռյու» ճապոնական թանգարանից «իսկական նինձյաները» գողացել են սեյֆը, որի մեջ եղել է օրվա եկամուտը, դա արվել է լուսաբացին, արագ, լուռ, մտածված եւ առանց ավելորդ աղմուկի, գրում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն՝ վկայակոչելով CNN-ին։
Կողոպուտը տեղի է ունեցել օգոստոսին: Վաղ առավոտյան ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ նինձյաների թանգարանում ազդանշանը աշխատել է: Դեպքի վայր ժամանած ջոկատը արձանագրել է կողոպուտի փաստը, շենքի մուտքերից մեկի դուռը բացել են, իսկ եկամուտներով սեյֆն անհետացել է:
Միակ բանը, որ տեսագրել է խցիկը թանգարանին մոտեցող ավտոմեքենան է եղել, որից դուրս է եկել մի տղամարդ եւ նրա օբյեկտիվն ուղղել է գետնին: Մշակութային հաստատության աշխատակիցների խոսքերով՝ ամբողջ գործողությունը կողոպտիչներն արել են երեք րոպեում:
Նրանք ամեն ինչ հստակ պլանավորել են, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակ հետեւել եւ ուսումնասիրել են տեղանքը:
Ըստ երեւույթին, եղել են մի քանի գողեր, քանի որ սեյֆը տեղում չեն բացել, այլ վերցրել են իրենց հետ: Այն կշռում էր մոտ 150 կիլոգրամ եւ պարունակում էր ավելի քան մեկ միլիոն իեն` մոտ հազար տոմս վաճառելուց հետո ստացված հասույթը: Բայց այս հանցագործությունը չի կարելի անվանել դարի կողոպուտ, քանի որ միլիոն իենը միայն տպավորիչ է հնչում, բայց իրականում այն կազմում է ընդամենը 9500 դոլար:





























