Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հնարավոր թունավորման անկախ եւ թափանցիկ հետաքննության կոչ է արել։

«Կենսականորեն կարեւոր է, որ ռուսական իշխանություններն անցկացնեն արագ եւ թափանցիկ հետաքննություն՝ պարզելու համար այդ միջադեպի կատարման հանգամանքները»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Ֆրանսիան պատրաստ է Նավալնուն անհրաժեշտ ամբողջ օգնությունը տրամադրել, ներառյալ ապաստան։