Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ բանակի ստորաբաժանումները կօգնեն մարզերին հաղթահարել կորոնավիրուսի տագնապալի վերածնունդը, հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքերով՝ մարզային վարչակազմերը կարող են իրենք կայացնել որոշումներ այն մասին, թե ինչպես պետք է պայքարել համաճարակի դեմ, այլ ոչ թե հանձնարարել կենտրոնական կառավարությանը ստանձնել պատասխանատվությունը:

Նա նշել է, որ կառավարությունը կաջակցի տեղական մակարդակով արտակարգ դրություն հայտարարելու մարզային ղեկավարների խնդրանքներին: «Համաճարակի տվյալների կորը անհանգստացնող է, եւ անհրաժեշտ է այն զսպել: Մենք պետք է հանգիստ եւ զգոն լինենք»,- ասել է Սանչեսը:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսպանիայում կորոնավիրուսի դեպքերի գումարային թիվը անցած շաբաթվա բռնկումից հետո հասել է 405 436-ի: Վարակվածների թիվը կտրուկ ավելացել է հունիսի վերջին եռամսյա սահմանփակումները հաելուց հետո, բայց ամենօրյա մահացությունը շատ ավելի ցածր է, քան մարտ-մայիս ամիսներին: Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը 28 872 է:

«Մարզերը կարող են ապավինել մեր երկրի զինված ուժերի աջակցությանը»,- մամուլի ասուլիսում ասել է Սանչեսը՝ խոստանալով 2000 զինծառայող տրամադրել: