Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է գերմանացի բժշկական փորձագետների նախնական եզրակացությունների վերաբերյալ լուրերից այն մասին, որ ռուսական ընդդիմության ակտիվիստ Ալեքսեյ Նավալնուն թունավորել են: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ:
«Եթե եզրահանգումները ճշգրիտ լինեն, Միացյալ Նահանգները կաջակցի համապարփակ հետաքննություն անցկացնելու ԵՄ-ի կոչին եւ պատրաստ կլինի օգնել այդ ջանքերին:
Պարոն Նավալնու ընտանիքը եւ ռուս ժողովուրդը արժանի են, որպեսզի լիարժեք եւ թափանցիկ հետաքննություն անցկացվի, եւ դրա մասնակիցները պատասխանատվության ենթարկվեն: Մենք մտածում ենք պարոն Նավալնու ընտանիքի մասին եւ նրա լիարժեք ապաքինման հույս ունենք»,- ասել է նա:





























