Վիսկոնսինում մեկ մարդ է զոհվել անկարգությունների ժամանակ հրաձգության հետեւանքով, հաղորդում է  NYT –ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Քենոշա քաղաքում պարետային ժամի սահմանումից հետո կրկին անկարգություններ են սկսվել՝ կապված ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջեյկոբ Բլեյքին վիրավորելու հետ: Ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռեզինե փամփուշտներ է կիրառել:

Պարբերականը նշում է, որ շատ ցուցարարներ լքել են շրջանը ոստիկանների միջամտությունից հետո: Սակայն նրանցից մի քանիսը վիճաբանություն են սկսել:

Տեղի ոստիկանապետի խոսքով՝ արդյունքում 3 մարդ է վիրավորում ստացել, մեկը մահացել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վիսկոնսինում աֆրոամերիկացու եւ ոստիկանության միջեւ միջադեպից հետո զանգվածային ցույցեր են սկսվել, որոնք վերածվել են ջարդերի , բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, որից հետո իշխանությունները պարետային ժամ են սահմանել: