Ջոն Լենոնի մարդասպանին 11-րդ անգամ մերժել են ազատել: Նա կմնա կալանքի տակ եւս 2 տարի, հաղորդում է PA-ը:

65-ամյա Մարկ Դեւիդ Չեպմենը սպանել է Լենոնին Մանհեթենի իր տան մոտ 1980թ. դեկտեմբերին:

Հաջորդ անգամ նրա ազատ արձակման համար կդիմեն 2022 թվականին:

Չեպմենը, ով խոստովանել է, որ սպանության պատճառը հայտնիության ծարավն էր, առաջին անգամ պայմանական ազատ է արձակվել 2000 թվականին:

Յոկո Օնոն, ով ամուսնացել է Լենոնի հետ 1969 թվականին, ավելի վաղ հանդես է եկել Չեպմենի ազատ արձակման դեմ՝ ասելով, որ ինքը վախենում է իր եւ Լենոնի երկու որդիների՝ Ջուլիանի եւ Շոնի անվտանգության համար: