Մի քանի առագաստանավ է խորտակվել շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սատարող շքերթի ժամանակ Տեխասի Տրեւսի լճում, հաղորդում է Associated Press-ը։

«Մենք պատասխանել ենք առագաստանավերի աղետի մասին բազմաթիվ զանգերի․ դրանցից մի քանիսը խորտակվել է»,-հայտնել է Շերիֆի մամուլի քարտուղարը։

Ընդ որում՝ զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվում։

Հետաքննիչները դեռեւս չեն կարող ասել, թե հստակ քանի առագաստանավ է խորտակվել լճում։

Դեպքի պատճառները պարզվում են։

Մամուլի քարտուղարը հավելել է, որ ոստիկանությունը չեռ չունի պատճառներ տեղի ունեցածում «կեղտոտ խաղ» կասկածելու համար։