Հայաստանի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 19-ին երկու բժիշկների մեղավոր է ճանաչել կաշառակերության մեջ, սակայն դատավոր Մարինե Մելքոնյանը որոշել է նրանց պայմանական ժամկետ տալ ու ազատ է արձակել դատարանի դահլիճից: Հանցագործության համար նրանց սպառնում էր 3 տարվա ազատազրկում:
Դատավորը Ֆիլոմենա Մոսոյանին, ով ընդունել էր իր մեղքը, եւ Գայանե Գասպարյանին, ով ժխտում էր այն, դատապարտել է 1,5 տարվա ազատազրկման: Դատարանը նրանց չի զրկել բժշկությամբ զբաղվելու հնարավորությունից:
Նշենք, որ հոգեբույժ-նյարդաբան Ֆիլոմենա Մոսոյանն աշխատել է Վանաձորի թիվ 1, իսկ ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանը` թիվ 2 հիվանդանոցում: Նրանք Ջրաշեն գյուղի բնակչուհուց 55 հազար դրամ էին կորզել:



























