Եվրոպան պետք է միավորվի` Թուրքիայի եւ դրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ պահվածքին ի պատասխան: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը:
«Եվրոպան պետք է միավորվի եւ հստակ ազդանշան ուղարկի Էրդողանին առ այն, որ մենք գործընկերություն ենք ուզում, բայց նա պետք է դադարեցնի իր ագրեսիվ պահվածքը»,- ասել է Վեբերը Bloomberg-ին տված հարցազրույցում:
Եվրամիությունը սեպտեմբերի 24-25-ը գագաթնաժողով կանցկացնի, որին անդամ երկրները նախատեսում են քննարկել տարածքային ճգնաժամը Թուրքիայի, Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ եւ գնահատել Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցները:
Վեբերը նշել է, որ հնարավոր է պատժամիջոցներ չպահանջվեն, եթե Թուրքիան քայլեր ձեռնարկի Միջերկրական ծովի արեւելքում դեէսկալացման ուղղությամբ:
Անցյալ շաբաթ Թուրքիան հետ էր կանչել Oruç Reis հետազոտական նավը Հունաստանի եւե Թուրքիայի միջեւ վիճելի ջրերից: Այս քայլը, Վեբերի խոսքով, ճանապարհ բացեց երկխոսության վերսկսման համար եւ դեպի դեէսկալացիա տանող առաջին քայլը դարձավ: «Սակայն ցուցակը երկար է: Ահա թե ինչու է մեզ ընդհանուր քննարկում պետք: Ես եւ իմ կուսակցությունը չենք կարծում, որ Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը: Մենք պետք է ամեն ինչ նորից սկսենք»,- ասել է նա:





























