Բելառուսն ապրում է վերջին 10 տարվա ընթացքում ամենալայնածավալ դեւալվացիան:

Երեկ երկրում 55 տոկոսով թանկացել է դոլարը, 20 տոկոսով` բենզինը, 10 տոկոսով` միսը:  Առողջացման փոխարեն արժութային շուկան կորել է: Ավանդաբար դոլարով հաշվարկվող աշխատավարձերը կրճատվել են երկու անգամ, որոշ գործարանների բանվորներ ինքնաբուխ բողոքի ակցիաներ են անում:

Ազատվելով բելառուսական ռուբլիներից` երկրի բնակիչները բառացիորեն մեկ շաբաթում մաքրազարդել են բոլոր խանութները: Առաջինը դատարկվել էին կենցաղային տեխնիկա վաճառող խանութները, ապա հերթը հասավ պարենայիններին: Բենզինի գնի թանկացման պատճառով երկար հերթեր են գոյացել լիցքավորման կայանների մոտ: