Բաքվում «Եվրատեսիլ-2012»-ի կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 22-24-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 26-ին: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությունը: Մրցույթի անցկացման վայրը դեռ չի որոշվել:

Ադրբեջանը մրցույթն ընդունելու հնարավորություն ստացավ` շնորհիվ Գերմանիայում Ell/Nikki զույգի (Էլդար Գասիմով եւ Նիգյար Ջամալ) տարած հաղթանակի:

Հայաստանը դեռ որոշում չի կայացրել «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու վերաբերյալ: