Երկրում ռազմական դրության ռեժիմի գործողության պայմաններում Կառավարության առաջարկած խստացումները միանգամայն տեղին են եւ ոչ մի կերպ չեն սասանում հանրային համաձայնությունն ու միասնությունը։ Այս մասին հոկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ նիստում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արփինե Դավոյանը։

Ավելին՝ ըստ խորհրդարանականի, այս խստացումները միանգամայն ժամանակին են։

«Այո՛, այս օրենսդրական նախաձեռնությունը մեզ հիմա անհրաժեշտ է»,- շեշետց Դավոյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հիթիռա-ականանետային միջոցներ եւ ավիացիա՝ հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերը եւ Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը։