Հնդկական TWX (Travel World Experienes) ընկերությունը որոշել է գործունեություն ծավալել Հայաստանի զբոսաշրջային ընկերությունում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հարչիտան Սինգհը: Նրա խոսքով, իրենք ավելի վաղ համագործակցել են Հայաստանի հետ ռուսական շուկայի միջոցով, բայց որոշել են ուղիղ հաղորդակցություն սկսել: Առաջին քայլերից մեկը Երեւանում  CTS – 2011 ցուցահանդեսին մասնակցությունն է:

Ըստ Սինգհի, հայերը հյուրասեր եւ ժպտերես մարդիկ են, իսկ հայկական տեսարժան վայրերը, ինչպես օրինակ Գառնին, կհետաքրքրեն հնդիկներին: Միաժամանակ ընկերությունը հայ զբոսաշրջիկներին հրավիրոմ է Հնդկաստան: