Հոլիվուդում նոր կինոնախագիծ են պատրաստում «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողության մասին:

Նկարահանումները ծրագրվում է սկսել արդեն ամռանը: Կինոնկարը, որը դեռ անվանում չունի, էկրաններ կբարձրանա 2012թ. չորրորդ եռամսյակում:

Ֆիլմի վարձույթով զբաղվելու իրավունք է ստացել «Columbia Pictures» կինոընկերությունը: Ռեժիսորը Քեթրին Բիգլոուն է, ով առաջին կինն է, որ «Օսկարի» է արժանացել լավագույն ռեժսորական աշխատանքի համար: Սցենարի հեղինակը նախկին լրագրող Մարկ Բոալն է, ով արձանիկ է ստացել Բիգլոուի «Փոթորկի տիրակալը» ֆիլմի համար:

Ուսամա բեն Լադենը սպանվել է մայիսի 2-ի գիշերը Աբոթաբադ քաղաքում, ամերիկյան  ծովային հետեւակայինների հատուկ գործողության արդյունքում: