Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի բնապահպանական նախարարությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցել են շրջակա միջավայրի վրա ազդեցության հարցերով նիստին, որ կայացել է Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցում:

Հանդիպումը բացել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության փոխնախարար Գիորգի Զեդգենաձեն: Մասնակիցները քննարկել են համագործակցության խորացման հարցերը տվյալ ոլորտում: