Ադրբեջանում պլատինի հանքավայր է հայտնաբերվել:

Ինչպես հայտնել է երկրի էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարար Հուսեյն Բաղիրովը, ենթադրվում է, որ պլատինի պաշարները կազմում են 80-100 տոննա:

Նրա խոսքով, Մոսկվայի, Կանադայի եւ այլ երկրների լաբորատորիաներում արված հետազոտությունները վկայել են, որ հանքավայրերը պլատինե են: Նախարարը նշել է նաեւ, որ ներկայումս 66 դաշտերում երկրաբանական աշխատանքներ են անցկացվում: