Կոսովոյի խորհրդարանի նախկին խոսնակ Յակուպ Կրասնիկին կալանավորվել է եւ Հաագա տարվել, որտեղ դատարանի առջեւ կկանգնի ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով, հայտնել է Կոսովոյի Հատուկ պալատը։

Հատուկ պալատը Հաագայում ստեղծվել է 2015 թվականին պատերազմի ժամանակ Կոսովոյի Ազատագրական բանակի պարտիզանների հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության համար։

Դատարանը կարգավորվում է Կոսովոյի օրենսդրությամբ, բայց կազմված է միջազգային դատավորներից եւ դատախազներից։ Գրասենյակը գտնվում է Հաագայում։