Վրաստանի եւ Շվեյցարիայի նախագահներ Միխեիլ Սահակաշվիլին եւ Միշելին Կալմի Ռեյը Թբիլիսիում քննարկել են ռուս-վրացական հակամարտությունում Շվեյցարիայի միջնորդական դերի ակտիվացման հարցեր:
Բանակցությունների հիմնական թեման վերաբերել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իրավիճակին: Կողմերը նշել են, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հրաբերությունների խզումից հետո Շվեյցարիան միջնորդի դեր է կատարում, եւ այդ դերը պետք է ուժեղանա:
Կալմի Ռեյը Վրաստանում կլինի երկու օր եւ մի շարք հանդիպումեր կունենա պաշտոնատար անձանց հետ:




























