Մինսկում մայիսի 31-ին կայանալիք ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելառուսի մայրաքաղաք:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարնների խորհրդի նիստին կքննարկվեն 2010թ. դեկտեմբերին տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության Խորհրդի նստաշրջանի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը` ուղղված կազմակերպության առավել ամրապնդմանն ու արդյունավետության բարձրացմանը: