Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մայիսի 28-ին իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Առողջապահության նախարարության շենքում ռումբ է տեղադրված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված ստուգումներով նշված շենքում ռումբ կամ այլ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգ տվողի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: