«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը քիչ առաջ դուրս եկավ Կառավարության շենքից։

Նա չպատասխանեց լրագրողների հարցերին։

Լրագրողի խնդրանքին, որպեսզի պատգամավորը ներկայացնի իրավիճակը Կառավարության ներսում, պատգամավորն ասաց. «Պատերազմ է»։

Հարցին՝ արդյոք որոշում կա՞ շրջաններ հանձնելու մասին, պատգամավորը չպատասխանեց։

Նշենք, որ շենքից դուրս եկավ նաեւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա նշեց, որ ինքն աշխատանքային քննարկման էր եւ չցանկացավ այլ հարցերի պատասխանել։