Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները Ղարաբաղում հրադադարի մասին համատեղ հայտարարություն են ստորագրել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել են ԼՂ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների եւ կրակի լիարժեք դադարեցման մասին»,-ասել է նա:




























