Շուտով Երեւանի բանուկ խաչմերուկներում եւ կանգառներում ամբողջությամբ կավարտվի 60 տեսախցիկների տեղադրման գործընթացը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գործընթացն ավարտելուց հետո սկսել մոնիտորինգի աշխատանքերը եւ իրականացնել մշտական վերահսկողություն:

Չգործող եւ ապօրինի կրպակների ապամոնտաժման մասով զեկուցվել է, որ մայիս ամսվա կտրվածքով 11 վարչական շրջաններում իրականացված գույքագրման արդյունքում գրանցվել է նմանատիպ 636 կրպակ: Առաջիկայում գույքագրման աշխատանքները կավարտվեն նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ապօրինի կրպակների ապամոնտաժման գործընթացը: