Աարդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ մայիսի 28-ին Հանրապետության օրվա առթիվ մեծ միջոցառում է կայացել «Էրեբունի» ՔԿՀ-ում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՔԿՎ մամուլի խոսնակ Արսեն Բաբայանից, միջոցառմանը ելույթ է ունեցել Ջիվանի աշուղական դպրոցի «Հավասու» անվան երիտասարդական անսամբլի սաները` ՀՀ Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ:

Նախքան միջոցառման սկսվելը բացման ու ողջույնի խոսքերով հանդես են եկել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետ Հովիկ Պետրոսյանը, ՀՀ  Ժողովրդական  արտիստ Թովմաս Պողոսյանը, ինչպես նաեւ ՔԿՀ-ի հոգեւոր տեսուչը:

Միջոցառման ընթացքում համույթը ներկայացրել է բազմաթիվ ստեղծագործություններ:

Նշենք, որ այս մշակութային միջոցառումը նախադեպային չէ եւ պարբերական բնույթ է կրում: