«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մայիսի 30-ին արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել: Այդ մասին տեղեկացնում է բորսայի պաշտոնական կայքէջը: Մայիսին սա արդեն 6-րդ նմանատիպ դեպքն է:

Գործարքների չկայացման հիմնական պատճառը դոլարի նկատմամբ ցածր պահանջարկ է: Հայտերում ոչ մի բանկ դոլարի համար 377 դրամից ավելի չի առաջարկել, ինչն էլ պատճառ է դարձել դոլարի արժեզրկման: Բանկերի ժուժկալության պատճառը հանգստյան օրերին կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի մեծ ներհոսքն էր, ինչի հետեւանքով արդեն երեկ փոխանկման կետերը իջեցրել էի դոլարի առքի փոխարժեքը:

Այսօր կանխիկ դոլարի համար փոխանակման կետերը առավելագույնը առաջարկում են 376,5 դրամ, այնինչ շաբաթ օրը դեմ չէին դոլար գնել 377-ով: Կանխիկ դոլարի վաճառքի փոխարժեքը նույնպես նվազել է` մինչեւ 378 դրամ: