Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 22 572-ով 85 շրջաններում, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է Գազետա.ru-ն:

Այդ թվում՝ հայտնաբերվել է 5 854 ակտիվ դեպք (25,9 տոկոս) առանց կլինիկական դրսեւորումների:

Այդկերպ, երկրում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է հիվանդության 1 925 825 դեպք:

Վերջին օրվա ընթացքում հաստատվել է 352 մահվան դեպք, հիվանդանոցից դուրս է գրվել14 456 մարդ:

Ռուսաստանում համավարակի ամբողջ ընթացքում մահացել է 33 186 մարդ, առողջացել՝ 1 439 985 պացիենտ: